ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը կորոշի Ուկրաինայի ապառազմականացման ՌԴ հատուկ գործողության ժամկետը, որը կախված կլինի գործողության արդյունավետությունից ու նպատակահարմարությունից:
«Բոլոր որոշումներն ընդունված են, եւ նպատակները կիրականացվեն»,- շեշտել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Ուկրաինացիների քանի՞ տոկոսն է ազգայնական
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ գործողության նպատակը Ուկրաինայի ապաազգայնականացումն է։ Փորձելով վերծանել «ապաազգայնականացում» բառը՝ Պեսկովը լրագրողներին ասել է, թե դա՝ «Ուկրաինան ազգայնականներից, ազգայնական տրամադրվածություն ունեցող մարդկանցից եւ գաղափարախոսությունից ազատագրելու ծրագիրն է, ինչպես նաեւ Կիեւի ռազմական ներուժի չեզոքացումը»։
Ըստ Պեսկովի՝ Պուտինի եւ Զելենսկիի բանակցությունները հնարավոր են, եթե Ուկրաինան պատրաստ լինի խոսելու անվտանգության ոլորտում Մոսկվայի մտահոգությունների մասին: