Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ռուսաստանյան «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր, նոբելյան խաղաղության մրցանակակիր Դմիտրի Մուրատովն իր ձայնն է բարձրացրել ընդդեմ Ուկրաինայի դեմ պատերազմի։
«Այսօր վաղ առավոտյան բոլորս հավաքվեցինք խմբագրությունում։ Մեզ մոտ վիշտ է։ Մեր երկրի նախագահ Պուտինի հրամանով Ուկրաինայի դեմ պատերազմ է սկսվել, եւ չկա մեկը, որ պատերազմը կանգնեցնի։ Վշտի հետ մեկտեղ ամոթ ենք զգում, քանի որ գլխավոր հրամանատարի ձեռքը թանկարժեք ավտոմեքենայի կախազարդի պես պտտեցնում է միջուկային զենքի կոճակը։
Ի՞նչ է, մյուսը միջուկային համազա՞րկն է, այլապես ինչպե՞ս մեկնաբանել Պուտինի խոսքերը հատուցման զենքի մասին։ «Նովայա գազետայի» այս համարը մենք կթողարկենք երկու լեզուներով, որովհետեւ մենք երբեք Ուկրաինան թշնամի չենք ճանաչի, իսկ ուկրաիներենը՝ թշնամու լեզու»,- ասել է նա իր տեսաելույթում։
«Եվ վերջինը՝ միայն ռուսաստանցիների հակապատերազմական շարժումն է ի վիճակի փրկելու կյանքն այս մոլորակի վրա»,- հավելել է Դմիտրի Մուրատովը։