Իմ ուսանողները, այն երիտասարդները, որոնք իմ շուրջն են, օգնում են ինձ, եւ ես՝ իրենց փոխադարձաբար։ Մենք միմյանց թույլ չենք տալիս հետ մնալ այն գործընթացներից, այն նորություններից, որոնք կան միջազգային ասպարեզում։ Ես առանց երիտասարդների չեմ կարող։ Շատ լավ եմ վերաբերվում նաեւ իմպրովիզացիոն թատրոնին։ Ըստ իս՝ այն պահից, երբ դերասանը, ռեժիսորը կամ դրամատուրգը դադարեն իմպրովիզացիա անելուց, ուրեմն այլեւս ասելիք չունեն, քանի որ վախենում է նա, ով տաղանդի պակաս ունի։
Վախենում է նա, ով տաղանդի պակաս ունի․ Վահե Շահվերդյան
նախորդը