Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը հայտնել է, որ ավիաընկերությունները չեղարկել են այսօր նախատեսված թռիչքները Երեւանից դեպի Կրասնոդար, Սոչի եւ Կիեւ։
Թռիչքների ցուցակում այլ փոփոխություններ դեռ նախատեսված չեն։
Փետրվարի 24-ից Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանում մի շարք օդանավակայանների թռիչքներ ժամանակավորապես դադարեցվել են: Մասնավորապես, դադարեցվել է Ռոստով (Պլատով), Կրասնոդարի (Պաշկովսկի), Անապայի (Վիտյազեւո), Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը: Փակվել է Ուկրաինայի օդային տարածքը։