ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արեւմուտքի պնդումները, համաձայն որոնց Մոսկվան հրաժարվել է բանակցությունների սեղանի շուրջը նստելուց եւ իրեն ագրեսիվ է պահում, չեն համապատասխանում իրականությանը։
«Նրանք, ովքեր հավատում են, որ պատերազմը, ինչպես իրենք են անվանում, սկսվել է այսօր, ստում են։ Պատերազմն արդեն ութ տարի է, ինչ սկսվել է, եւ Ռուսաստանը քաղաքական ու դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է, որ կանգնեցնի այն»,- ասել է ռուս դիվանագետը:
Ըստ Զախարովայի՝ Արեւմտյան երկրներն իրենք են փակել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացի բոլոր տարբերակները։