Ըստ Ուկրաինայի Գերագույն ռադայի տելեգրամյան ալիքի՝ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Զմեինի կղզին գրավելու փորձի համար:
Կղզին գնդակոծելուց հետո ռուսական Սու-24-ով ավիահարված է հասցվել։ Ըստ ուկրաինական կողմի՝ կղզում արդեն ոչ մի կանգուն շինություն չի մնացել: Միեւնույն ժամանակ նշվում է, որ ուկրաինացի ծովայինները Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հետ պաշտպանում են կղզին։