Ըստ ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է երկրում համընդհանուր զորահավաք անցկացնել: Որոշումը մտել է Գերագույն ռադա՝ քննարկման:
Ըստ որոշման նախագծի՝ զորահավաքը կանցկացվի 90 օրվա ընթացքում Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Ժիտոմիրի, Զապարոժիեի, Իվանո-Ֆրանկովսկի, Կիեւի, Կիրովոգրադի, Լուգանսկի, Լվովի, Նիկոլաեւսկի, Օդեսայի, Պոլտավայի, Ռովնոյի, Սումսկի, Տերնոպոլի, Խարկովի, Խերսոնի, Խմելնիցկի, Չերկասկի, Չերնովցիի, Չեռնիգովի շրջաններում եւ Կիեւ քաղաքում: