Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը թվիթերյան գրառման մեջ նշել է, թե Միացյալ Նահանգներն իր միջամտությամբ գժտեցրեց Ռուսաստանին եւ Ուկրաինային:
«Պատերազմը ոչ մի դեպքում լուծում չէ: Մենք խաղաղության մշակույթից ենք: Բոլիվիան պացիֆիստների ու հակաիմպերիալիստների երկիր է: Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ին՝ միջամտության համար երկու երկրներին՝ Ռուսաստանին եւ Ուկրաինային ընդհարելու համար: Եվրոպան չի կարող վերածվել ԱՄՆ գործողությունների թատերաբեմի՝ ընդդեմ ինքնիշխան երկրների»,- գրել է Մորալեսը: