Ըստ «Սպուտնիկ Վրաստանի»՝ Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումներին։
Ուկրաինայում իրադրության սրման պատճառով երեկ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովում որոշում էր ընդունվել Ռուսաստանի դեմ սահմանափակումների նոր փաթեթ ընդունելու մասին։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ պատժամիջոցները չեն համընկնում Վրաստանի ազգային շահերի հետ։
«Ցանկանում եմ հստակ եւ միանշանակ հայտարարել, որ հաշվի առնելով ազգային շահն ու ժողովրդի շահերը` Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցների գործադրմանը։ Քանի որ, կրկնում եմ, դա միայն ավելի կվնասի մեր երկրին ու մեր բնակչությանը»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։