Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի սրման պայմաններում UEFA-ի ղեկավար խորհրդի փետրվարի 25-ի արտակարգ նիստում որոշում է կայացվել փոխել չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման վայրը։
Նախապես ծրագրված էր եզրափակիչ հանդիպումն անցկացնել մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում՝ Գազպրոմի ֆինանսավորմամբ կառուցվող ստադիոնում։ Սակայն վերջին զարգացումներից հետո UEFA-ն հայտարարել է, որ չեմպիոնների լիգայի հանդիպումը կանցկացվի Փարիզում։
Պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում նշված է նաեւ, որ UEFA-ի ղեկավարների խորհուրդը պահանջելու է, որ UEFA-ի մրցումներին մասնակցող Ռուսաստանի եւ Ուկրաինայի ակումբներն ու ազգային թիմերը իրենց տնային խաղերն անցկացնեն չեզոք երկրներում։