ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միջազգային հանրությունը համերաշխորեն հերքում է Ուկրաինայում ակնհայտ ցեղասպանության փաստը։
Բանակցությունների սկզբում Լավրովին են փոխանցել «Դոնբասի գնդակահարված մանկությունը» գիրքը, որում, ըստ հեղինակների, ոչ միայն հավաքված են տարածաշրջանի երեխաների դեմ հանցագործությունների վկայությունները, այլեւ նկարագրվում է ռազմաճակատում նրանց կյանքը:
«Կարեւորը, որ գիրքը ոչ թե մենք ունենանք, այլ, այսպես կոչված, միջազգային հանրության ներկայացուցիչները, որոնք այժմ համերաշխորեն, համաչափ ժխտում են, որ Ուկրաինայում ցեղասպանության ակնհայտ դրսեւորումներ են լինում»,- շեշտել է Լավրովը։