ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանության այս պահի դրությամբ ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում զոհվածներ չկան։
«Ճշգրտված տեղեկություններ չկան նաև ազգությամբ հայերի զոհվելու մասին»,– ասել են ՀՀ ԱԳՆ-ից։
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Խարկովի մերձակայքում զոհվել է ազգությամբ հայ ռուսաստանցի զինծառայող։