Ամերիկյան The Washington Examiner-ը, հղում անելով ներկա պահին Ուկրաինայի մայրաքաղաքում աշխատող իր թղթակցի տեղեկություններին, հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թաքնվել է բունկերում Կիեւին ռուսական զորքերի մոտենալու պատճառով։
Այն բանից հետո, երբ Ուկրաինայի ղեկավարը հերթական տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին, The Washington Examiner-ի թղթակից Մեթյու Շանսը CNN-ին ասել է, որ Զելենսկին հիմա բունկերում է՝ գաղտնի վայրում, թեեւ ինքը պնդում է, որ Կիեւի կենտրոնական հատվածում է։
Ի դեպ, փետրվարի 25-ի կեսօրին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտնել էր, որ Զելենսկին իր հետ կապի դուրս չի եկել, թեեւ իրենք դրանից 1,5 ժամ առաջ նախապես պայմանավորված են եղել կապվել հեռախոսով։