Միջուկային պատերազմը բացառելու համար Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին հայտարարել է, որ Եվրոպայի ոչ մի երկիր, ինչպես եւ ԱՄՆ-ը, չեն ցանկանում ուղղակի ռազմական բախում Ռուսաստանի հետ, քանի որ ՌԴ-ն միջուկային տերություն է: Նա հիշեցրել է, որ միջուկային զենք ունի նաեւ ՆԱՏՕ-ն:
RTL ռադիոկայանի եթերում Պառլին հարցով է պատասխանել «Ուկրաինայի պաշտպանության համար Ֆրանսիան զինվորականներ կուղարկի» հարցին. «Դուք, ի՛նչ է, միջուկային պատերա՞զմ եք ցանկանում»:
Նախարարն ընդգծել է, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը պատերազմ չեն հայտարարել Ռուսաստանին. իրենց նպատակը հրադադարի հասնելն է: