ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկելու Մինսկ` Ուկրաինայի հետ բանակցելու համար:
Ըստ նրա` ռուսական պատվիրակությունում կընդգրկվեն պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի եւ Կրեմլի աշխատակազմի ներկայացուցիչները:
«Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Ի սկզբանե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր այն մասին, որ ռազմական գործողության նպատակը Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններին օգնելն է, այդ թվում` Ուկրաինայի ապառազմականացման եւ ապաազգայանականացման ճանապարհով: Իսկ դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անքակտելի բաղադրիչն է»,- պարզաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ, փորձելով վերծանել «ապաազգայնականացում» բառը, Պեսկովը լրագրողներին ասել է, թե դա «Ուկրաինան ազգայնականներից, ազգայնական տրամադրվածություն ունեցող մարդկանցից եւ գաղափարախոսությունից ազատագրելու ծրագիրն է: