Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր ալիքում տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ ինքն ու կառավարության եւ խորհրդարանի ղեկավարությունը Կիեւում են:
«Բոլորս այստեղ ենք եւ պաշտպանում ենք մեր անկախությունը, մեր պետությունը, եւ այդպես կլինի շարունակ»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հերքել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Կիեւը լքելու մասին ամերիկյան CNN հեռուստաալիքի տարածած տեղեկությունները: «Նախագահը վճռականորեն ասել է՝ ոչ մի տարհանում, մնում ենք Կիեւում»,- «Ստրանա» պարբերականի հետ հարցազրույցում ասել է Արեստովիչը:
Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահի ընտանիքը նույնպես մնացել է մայրաքաղաքում: