Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է ճանաչեն Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության տարածք եւ հրաժարվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից:
Դեռ փետրվարի 23-ին՝ Ուկրաինա ներխուժման նախօրեին, Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակը կկարգավորվի, եթե Ուկրաինան ապառազմականացվի, ճանաչի Ղրիմի թերակղզու բնակիչների Ռուսաստանի հետ վերամիավորվելու որոշումը եւ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից։
ՌԴ նախագահը հորդորել էր նաեւ ուկրաինացի զինվորականներին ստանձնել իշխանությունը եւ թույլ չտալ, որ ազգայնականները խաղաղ բնակչությանն օգտագործեն որպես վահան։ «Ռուս զինվորականների հիմնական բախումները ոչ թե Ուկրաինայի զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումների հետ են, այլ ազգայնական կազմավորումների»,- ասել էր ՌԴ նախագահը։