Ռուսաստանի Դաշնությունում փետրվարի 25-ից մասնակի կսահմանափակվի Facebook-ի հասանելիությունը: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, ԱԳՆ-ի համաձայնեցմամբ, որոշում է ընդունել Facebook սոցիալական ցանցը ճանաչել իբրեւ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտման մասնակից:
Նախօրեին կեղծ տեղեկություններ տարածելու համար Facebook-ը ՌԻԱ Նովոստի գործակալության ֆեյսբուքյան էջում 90 օրով սահմանափակումներ էր մտցրել: «Ռոսիա սեգոդնյայի» մամուլի ծառայությունը Facebook-ի որոշումն անվանել է խոսքի ազատության աղաղակող խախտում: Մեկ օրում գրաքննության են ենթարկվել նաեւ ռուսական չորս լրատվամիջոցների` «Զվեզդա»-ի, ՌԻԱ Նովոստի, «Լենտա» եւ «Գազետա» գործակալությունների նյութերը։
Ըստ ՌԴ գլխավոր դատախազության՝ նման կերպ հակառուսական պատժամիջոցների սահմանման պատճառով Facebook-ն անօրինական կերպով սահմանափակել է հասարակական նշանակության տեղեկության տարածումն ու դրանով խախտել ՌԴ քաղաքացիների՝ ցանկացած օրինական եղանակով ազատորեն տեղեկություն որոնելու, ստանալու, փոխանցելու եւ տարածելու իրավունքը։
«Ռոսկոմնադզորը» Facebook-ը կընդգրկի համապատասխան ցանկում։ Խախտումները չվերացնելու դեպքում Facebook սոցցանցի հասանելիությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կսահմանափակվի։