Ըստ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի՝ մարտի 14-ից Ռուսաստանը 16 երկրների, այդ թվում Հայաստանի հետ ավելացնում է ավիաչվերթերի քանակը:
Մասնավորապես, Մոսկվա–Երեւան երթուղով ավիաչվերթերի քանակը շաբաթական 6-ից դառնալու է մինչեւ 14, իսկ Ռուսաստանի այն կետերից, որտեղից վերսկսվել են միջազգային թռիչքները, դեպի Հայաստան շաբաթական 1-ից մինչեւ 2` յուրաքանչյուր երթուղով։
Հայաստանից բացի ավիաչվերթերի ավելացում է սպասվում Ադրբեջանի, Բահրեյնի, Վիետնամի, Հնդկաստանի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մալդիվների, Մոնղոլիայի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թաիլանդի, Ուզբեկստանի հետ։