ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, եւ ծրագրի համաձայն` այսօր կեսօրին վերսկսվել է ռուսական ուժերի առաջխաղացումը։
Պեսկովը նշել է, որ փետրվարի 25-ի կեսօրին Ուկրաինայի ղեկավարության հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ Գերագույն գլխավոր հրամանատարն ու Ռուսաստանի նախագահը հրամայել էր դադարեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը:
Անդրադառնալով պատժամիջոցներին՝ ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ թեեւ դրանք բավականին լուրջ են, սակայն Ռուսաստանը նախապես է պատրաստվել դրանց. այժմ միջոցներ են ձեռնարկում տնտեսության անխափան աշխատանքի համար:
Պեսկովն ընդգծել է, որ պատժամիջոցների վնասը նվազագույնի հասցնելու անհապաղ միջոցներ են ձեռնարկվում։ Դրա համար Ռուսաստանն ունի բոլոր հնարավորություններն ու ներուժը: Ըստ Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի` անհրաժեշտ է համակարգել գերատեսչությունների աշխատանքը, որպեսզի ՌԴ շահերից բխող պատասխան քայլեր մշակվեն։