Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան թվիթերյան գրառման մեջ հայտարարել է, որ Ուկրաինան անհապաղ պետք է ստանա Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։
«Լեհաստանը սատարում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արագացված ուղուն։ Թեկնածուի կարգավիճակը պետք է տրամադրվի անմիջապես, իսկ դրանից անմիջապես հետո պետք է սկսվեն անդամակցության շուրջ բանակցությունները»,- գրել է Դուդան։
Ըստ նրա՝ Կիեւը երկրի վերականգնման համար նաեւ հասանելիություն պետք է ունենա ԵՄ հիմնադրամներին: