Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հանդես գալով նոր տեսաուղերձով, հայտնել է, որ Ուկրաինան դիմակայում եւ հաջողությամբ հետ է մղում ռուսական կողմի հարձակումները: Նա հավելել է, որ մարտերը շարունակվում են երկրի տարբեր քաղաքներում եւ շրջաններում։
«Կիեւը եւ մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են: Մենք գիտենք, որ պաշտպանում ենք մեր երկիրն ու հողը, մեր երեխաների ապագան»,- ասել է Զելենսկին:
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ռուսական ուժերը փորձել են արգելափակել երկրի կենտրոնը, սակայն դա նրանց չի հաջողվել: