«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթից Ռուսաստանին հեռացնելուն ի պատասխան Ռուսաստանի Առաջին ալիքը, ВГТРК-ն եւ «Ռադիոտուն Օստանկինո»-ն հայտարարել են Եվրոպական հեռարձակողների միությունից դուրս գալու մասին։
«Եվրոպական հեռարձակողների միության անդամակցության դադարեցումից առաջ Ռուսաստանին Եվրատեսիլից հեռացնելու որոշումը դարձավ վերջին կաթիլը»,- ասված է հեռարձակողների հայտարարության մեջ:
Ռուսաստանյան հեռարձակողները մրցույթից հեռացումը գնահատում են իբրեւ անհարկի քաղաքական զոհաբերություն մի երաժշտական ֆորումում, որը միշտ ընդգծել է իր ապաքաղաքական կարգավիճակը: