ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանում փետրվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 31 հազար 732 քաղաքացի:
Նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել է 38 հազար 841 մարդ։ Նրանցից 10 հազար 205-ը ստացել են առաջին չափաքանակը։ Դեղամիջոցի մեկ չափաքանակն ընդհանուր առմամբ ստացել է 1 միլիոն 87 հազար 524 մարդ:
Անցյալ շաբաթվա ընթացքում Հայաստանում երկրորդ չափաքանակը ստացել է 24 հազար 255 մարդ: Կորոնավիրուսի երկու չափաքանակն ընդհանուր ստացել է 920 հազար 978 քաղաքացի։
Անցած յոթ օրերի ընթացքում երրորդ չափաբաժնով (բուստեր) պատվաստվել է 4381, ընդհանուր՝ 23 հազար 230 մարդ: