Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան տեսաուղերձում կրկին դիմել է Եվրամիությանը՝ այդ կազմակերպությանը անդամակցելու խնդրանքով:
«Դիմում ենք Եվրամիությանը Ուկրաինայի՝ նոր, հատուկ ընթացակարգով անդամակցության հարցով։ Շնորհակալ ենք գործընկերներին, որ մեր կողքին են, բայց մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ եւ, ամենակարեւորը, հավասար պայմաններում»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ եկել է վճռորոշ պահը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բազմամյա քննարկումները դադարեցնելու եւ որոշում ընդունելու համար: