Ըստ առողջաահության նախարարության՝ Խտրականության դեմ պայքարի օրվա շրջանակում ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը կազմակերպում է «Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու» խորագրով հանրային միջոցառում։
Ակցիայի ընթացքում, ըստ ԱՆ-ի, դիմողները ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի, սիֆիլիսի անվճար եւ անանուն հետազոտությունների կենթարկվեն: Հետազոտությունների հետ մեկտեղ կտրամադրվի նաեւ նախաթեստային եւ հետթեստային խորհրդատվություն:
Միջոցառումը կազմակերպվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ՝ ՌԴ օգնության ծրագրի շրջանակում։
Նշենք, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թիմի ակցիան կանցկացվի մարտի 2-ին՝ 11:00-18:00-ը, Երեւանի Տիգրան Մեծ եւ Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, բժշկական սարքավորումներով հագեցած եւ հարմարեցված մեքենայով: