Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Բելառուսում ռուս-ուկրաինական՝ խաղաղության հաստատման քայլերի շուրջ բանակցություններում ընդմիջում է հայտարարվել։
Նախարարը որեւէ հավելյալ տեղեկություն չի ներկայացրել։ Ուկրաինական պատվիրակությունից ոչ մեկի հետ կապ հաստատվել չի հաջողվել:
Ուկրաինական պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, պատգամավոր Ռուստեմ Ումերովը եւ եռակողմ շփման խմբում ուկրաինական պատվիրակության առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը:
Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին եւ Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը: