ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մարտի 1-ին նախատեսված այցը Ժնեւ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին եւ զինաթափման խորհրդաժողովին, չեղարկվել է։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ՄԱԿ-ը չի կարող ապահովել Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ժամանումը Ժնեւ՝ Զինաթափման հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու համար։
Զախարովան հավելել է, որ հաշվի առնելով, որ ՌԴ-ին սահմանակից եվրոպական երկրները փակել են երկինքը ռուսական ինքնաթիռների համար, այն օդանավը, որով ռուսական պատվիրակությունը երեքշաբթի պետք է ժամաներ Ժնեւ՝ մասնակցելու Զինաթափման հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին, չի կարող մեկնել:
Պահանջը վերաբերում է ՌԴ-ում գրանցված եւ ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող բոլոր օդանավերին։ Որոշումը վերաբերում է նաեւ այն ինքնաթիռներին, որոնք գրանցված չեն ՌԴ-ում, բայց որեւէ կերպ վերահսկվում են ռուսական ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ կազմակերպության կողմից: