Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին, որ այս տարի տեղի կունենա ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ «The Milk of Dreams» խորագրով, չի մասնակցի Ռուսաստանը։ ՌԴ տաղավարի համադրողն ու արվեստագետները, հրաժարվելով իրենց պաշտոններից, ըստ երեւույթին, չեղարկել են իրենց մասնակցությունը համաշխարհային արվեստի առանցքային իրադարձություններից մեկին։
La Biennale di Venezia-ն ողջունել ու լիակատար զորակցություն է հայտնել պատվիրակությանը խիզախ որոշման համար, կարդում ենք բիենալեի պաշտոնական կայքում։
Վենետիկի բիենալեն շարունակում է մնալ արվեստի եւ մշակույթի միջոցով ժողովուրդների երկխոսության հարթակ, մշտապես դատապարտում է պատերազմներն ու նրանց, ովքեր խախտում են խաղաղությունն ու ազգերի միջեւ երկխոսությունը։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։