Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի բելառուսա-լեհական սահմանին երկու օր հետո։
«Այն փաստը, որ մի քանի օրից հանդիպումը տեղի կունենա, ինքնին խոսուն է»,- ռուս-ուկրաինական բանակցություններից հետո լրագրողներին ասել է Մակեյը։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր հերթին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլն ավարտվել է: Կողմերը մեկնում են իրենց երկրների մայրաքաղաքներ:
Բանակցությունների հիմնական նպատակը Ուկրաինայի տարածքում կրակի դադարեցումն է: Կողմերը սահմանել են որոշակի լուծումներ ուրվագծող մի շարք առաջնային թեմաներ:
Պոդոլյակը հավելել է, որ այժմ կողմերը մեկնում են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների: Կողմերը քննարկել են մոտ ապագայում բանակցությունների երկրորդ փուլ հրավիրելու հնարավորությունը, որի ժամանակ այդ թեմաներն ու դրանց լուծման հնարավոր ուղիներն ավելի կհստակեցվեն: