Արգիշտի Վարդանյանը ընդամենը մեկ ամսվա ժամկետային զինծառայող էր Թալինի Աշնակ գյուղից, երբ սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան նա Հադրութում էր: «Ալիք Մեդիայի» Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա նկարագրում է 44-օրյա պատերազմը, նահանջի ճանապարհն ու հրաշքով փրկությունը Շուշիի տակ նոյեմբերի 7-ին: