Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, խոսելով ՌԴ-ի հետ բանակցությունների մասին, նշել է, որ Ուկրաինայի համար անհրաժեշտ արդյունքը դեռ չկա: ՌԴ-ն բարձրաձայնել է իր դիրքորոշումը, Ուկրաինան էլ պայմաններ է առաջ քաշել ռազմական գործողություններն ավարտելու համար
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Կիեւը կվերլուծի Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքներն ու կորոշի՝ ինչպես անցնի բանակցությունների երկրորդ փուլին:
Մինչ այդ Զելենսկու գրասենյակը հայտարարել էր, որ բանակցությունների առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումն է եւ զորքերի դուրսբերումը Ուկրաինայի տարածքից։ Հանդիպումից հետո Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Կիեւի եւ Մոսկվայի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի երկու օր անց բելառուսա-լեհական սահմանին։