Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պոնոմարենկոն Եվրամիության սահմանած պատժամիջոցների ցուցակում հայտնվելու պատճառով որոշել է վայր դնել իր լիազորությունները։
Պատժամիջոցները նրա հանդեպ կիրառվել են, քանի որ, ըստ ԵՄ համապատասխան փաստաթղթի, Պոնոմարենկոն նյութական կամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այն անձանց, որոնք պատասխանատու են Ղրիմի բռնազավթման եւ Ուկրաինայի ապակայունացման համար:
«Շերեմետեւո» օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահն ասել է, որ ռուսական եւ արտասահմանյան լրտվամիջոցներին բազմիցս բացատրել է, որ դեռ 2016-ին դուրս է եկել Գելենջիկի նախագծից, չի մասնակցել ֆինանսավորմանն ու այդ ժամանակից առնչություն չունի այնտեղի անշարժ գույքի հետ։
Պոնոմարենկոն հույս է հայտնել, որ ստեղծված միջազգային ճգնաժամը շուտափույթ լուծում կստանա, երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները կկարգավորվեն։