Ըստ գերմանական Spiegel պարբերականի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթի պահին դիվանագետները դուրս են եկել նիստերի դահլիճից, երբ Ուկրաինայի հանդեպ ագրեսիան Լավրովը սկսել է արդարացնել այն հանգամանքով, որ Ուկրաինայում մարդու իրավունքները ոտնահարվում են:
«Արեւմուտքն ակնհայտորեն կորցրել է ինքնավերահսկումը, որովհետեւ ուզում է իր ցասումն ուղղել Ռուսաստանի հանդեպ»,-արձագանքել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նրա ելույթից առաջ տասնյակ դիվանագետներ ցուցադրաբար դուրս են եկել դահլիճից: ՌԴ արտգործնախարարը Արեւմուտքի պատժամիջոցներն «անօրինական» է որակել եւ հավելել, որ դրանք ուղղված են սովորական մարդկանց դեմ:
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մարտի 1-ին նախատեսված այցը Ժնեւ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին եւ զինաթափման խորհրդաժողովին, չեղարկվել է։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՄԱԿ-ը չի կարող ապահովել Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ժամանումը Ժնեւ՝ Զինաթափման հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու համար։
Լավրովից լրացուցիչ փաստաթղթերի ձեւակերպում են պահանջել՝ պետական օդանավի թռիչքը կազմակերպելու համար, բայց ՌԴ ԱԳՆ-ում հրաժարվել են պահանջը կատարելուց:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը