Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը մտադիր է քննարկել Ուկրաինայի հետ բանակցությունների այլընտրանքային տարբերակները՝ հաշվի առնելով Ղազախստանից եւ Թուրքիայից ստացած` միջնորդության վերաբերյալ առաջարկությունները, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ ռուսական եւ ուկրաինական պատվիրակության միջեւ ուղիղ բանակցություններ են ընթանում:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների միջեւ ուղիղ շփումներ առայժմ ծրագրված չեն։
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է դիտարկել ռազմավարական անվտանգության խնդիրներից առանձին
Դմիտրի Պեսկովը սուտ եւ չճշտված տեղեկություն է անվանել Ուկրաինայում ՌԴ-ի կողմից կասետային եւ վակուումային ռումբերի օգտագործման մասին պնդումները: Նա նաեւ նշել է, որ ՌԴ նախագահ Պուտինին զեկուցում են ամբողջական տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է գործողությունն ընթանում Ուկրաինայում։ Պեսկովը հավելել է, որ ռուս զինվորականների կորուստների մասին տվյալներ չունի։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաեւ հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ ագրեսիվ գործողություններ նախկինում էլ են ձեռնարկվել, սակայն այժմ դրանք ծայրահեղ կենտրոնացված են: Ըստ Պեսկովի՝ Զելենսկին, որին Կրեմլը շարունակում է համարել Ուկրաինայի լեգիտիմ նախագահ, կարող է հրաման տալ իր զինվորականներին` վայր դնել զենքը, եւ այդ ժամանակ ոչ մի զոհ չի լինի:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կարծիքով այն պետք է դիտարկել ռազմավարական անվտանգության խնդիրներից առանձին։