Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի՝ Ուկրաինայի փոխվարչապետ, թվային փոխակերպության նախարար Միխայիլ Ֆյոդորովն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ բարձրտեխնոլոգիաների ուկրաինացի մասնագետները հակառակորդի գրոհները կասեցնելուց հետո անցել են հարձակման:
«Պատմության մեջ առաջին լայնամասշտաբ կիբերպատերազմին մասնակցում են պետական մարմինների, հատուկ ծառայությունների հաքերների եւ երկրի ՏՏ ընկերակցության ներկայացուցիչները»,- նշել է նախարարը:
Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն բողոքել է, որ ռուսաստանյան դեսպանատներն արտերկրում բացառիկ կիբերհարձակումների են ենթարկվում: