Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դատապարտել է երկրում Sputnik-ի եւ RT-ի արգելման մասին ընդդիմադիր շրջանակների կողմից արվող առաջարկները:
Սերբիայի Անվտանգության խորհուրդը՝ Վուչիչի գլխավորությամբ, ավելի վաղ Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողություն անցկացնելու որոշումը «սխալ» էր որակել, միեւնույն ժամանակ հրաժարվել է Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցներին միանալուց: Սերբիայի իշխանությունները նաեւ բազմիցս ընդգծել են, որ աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
«Ոմանք ձգտում են այլ կերպ մտածողներիս ճամբարներ ուղարկելու: Նրանք կփակեին բոլոր լրատվամիջոցները, որոնք այլ բան են ասում։ Շատերը, երբ խոսում են լրատվամիջոցների ազատության մասին, կարծում են, որ ազատությունն այն է, որ իրենք կարող են գործել, այլ կերպ արտահայտվող լրատվամիջոցները` ոչ»,- պատասխանել է վարչապետը լրագրողներին:
Վուչիչը հավելել է, որ այդ տեսության պաշտպանողները հնարավորություն ունեն ապրիլի 3-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու իրենց «միասնական մտածողությամբ»։
«Կամ կարող է հաղթել ժողովրդավարական եւ կայուն Սերբիան, տեսնենք»,- ընդգծել է Վուչիչը: