Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուկրաինան եւ Ռուսաստանը գերիների են փոխանակել առաջին անգամ այն բանից հետո, երբ Ռուսաստանը անցած շաբաթ լայնամասշտաբ ռազմական հարձակում գործեց Ուկրաինայի դեմ:
«Ազատության» ուկրաինական ծառայությունը հայտնել է, որ փոխանակումը տեղի է ունեցել Ուկրաինայի հյուսիսարեւելյան Սումի շրջանում։ Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել ռուս ռազմական ոստիկանության գերեվարված սպայի, ռուսական կողմն էլ վերադարձրել է ուկրաինացի հինգ զինվորի: