Շվեյցարական SRF-ին տված հարցազրույցում Ցուգ կանտոնի տնօրեն Սիլվիա Թալման-Գութը հայտնել է, որ ռուսական «Հյուսիսային հոսք-2»-ի օպերատորը պատժամիջոցների կիրառումից անմիջապես հետո պետք է իրեն սնանկ հայտարարեր:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ գազամուղի շվեյցարական ord Stream 2 AG օպերատորը խիստ տուժել է Արեւմուտքի երկրների պատժամիջոցների կիրառումից հետո եւ պետք է հեռացներ ավելի քան հարյուր աշխատակիցների:
Թալման-Գութը հայտարարել է, որ Ցուգ կանտոնում դա ռուսական կապիտալով գործունեություն ծավալած միակ ընկերությունը չէ, որ կարող է նույն վախճանն ունենալ:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Փարմելինը ավելի վաղ հայտարարել է, որ Nord Stream-2- ամբողջ անձնակազմը՝ ավելի քան 140 մարդ, հեռացվել են աշխատանքից:
Նշվում է նաեւ, որ գազային մենաշնորհ ունեցող ռուսական Գազպրոմը «Հյուսիսային հոսք-2»-ն օգտագործում էր որպես լծակ Եվրոպայի նկատմամբ գազային շանտաժի համար: