Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը որոշում է ընդունել կարճուղի թռիչքի 100 հազար անվճար տոմսեր տրամադրել ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով փախստական դարձած ուկրաինացիներին:
Ըստ «Ուկրաինասկայա պրավդա» գործակալության՝ տեղահանված ուկրաինացիները Wizz Air-ի տրամադրած անվճար տոմսերը կարող են օգտագործել ամբողջ մարտի ընթացքում Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա կամ Ռումինիա մեկնելու համար: Դրա մասին ընկերության ներկայացուցիչներից մեկը հայտնել է թվիթերյան գրառման մեջ: