ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական ստորաբաժանումները լիարժեք հսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Խերսոն քաղաքը։
Ըստ հաղորդագրության՝ քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչության կենսապահովման օբյեկտները և հասարակական տրանսպորտը քաղաքում աշխատում են ամենօրյա ռեժիմով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնեցկի ուժերը արգելափակել են Մարիուպոլը։
Ուկրաինայի ՊՆ գլխավոր շտաբի վերջին տվյալները հակառակորդի կորուստների մասին
Ըստ «Ուկրաինասկայա պրավդա» գործակալության՝ Ուկրաինայի ՊՆ գլխավոր շտաբը հայտարարել է, որ «ռուսական զորքերի ներխուժման 7-րդ օրը հակառակորդը կորցրել է 5840 զինվորական, ինչպես նաեւ 30 ռազմական ինքնանթիռ, 31 ուղղաթիռ, 211 տանկ, 862 զրահամեքենա, հրետանային 85 համակարգ, ՀՕՊ միջոցների 9 միավոր, 3 ԱԹՍ եւ այլն»:
Ուկրաինայի ՊՆ գլխավոր շտաբից նշել են, որ հակառակորդի, ինչպես նաեւ յուրայինների տված կորուստների հաշվարկների ճշգրտությունը բարդանում է ռազմական գործողությունների բարձր ինտենսիվության պատճառով: