Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական զորքերի հարձակումը գնահատում է իբրեւ ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում եւ ագրեսիայի գործողություն, ինչը հանցագործություն է միջազգային իրավունքի շրջանակում։
Amnesty International-ը պահանջել է, որ այդ հանցագործության բոլոր մասնակիցները իրավախախտումների համար ենթարկվեն անհատական, անձնական եւ կոլեկտիվ պատասխանատվության։
Ընդգծելով Ուկրաինա ներխուժման ամբողջ ծանրությունը՝ կազմակերպությունը ցանկացած երկրի տարածքային ամբողջականության ու քաղաքական անկախության դեմ ուժի կիրառումն արգելող ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին կոչ է արել պաշտպանելու Ուկրաինային եւ դատապարտելու Ռուսաստանի գործողությունները։
Amnesty International-ի գլխավոր քարտուղար Անյես Կալամարը շեշտել է, որ ռուսական կողմի բոլոր գործողությունները նույնիսկ հեռավոր կերպով հնարավոր չէ արդարացնել, մանավանդ այդ ամենը կատարվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի ձեռամբ։
Կալամարն անթույլատրելի է համարել, որ ՄԱԿ-ը անկարողություն դրսեւորի ռուսական կողմի պահվածքը խափանելու համար։
Պետք է պատասխան տա «ցեղասպանություն» եզրույթն աղավաղելու եղանակով ագրեսիան արդարացնելու համար
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան գրառման մեջ հայտնել է, որ Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացնում Հաագայում տեղակայված ՄԱԿ-ի Միջազգային դատարան:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պահանջում է, որ լսումները մեկնարկեն արդեն գալիք շաբաթվա ընթացքում:
Ուկրաինայի հայցում նշվում է, որ «Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի «ցեղասպանություն» եզրույթն աղավաղելու եղանակով ագրեսիան արդարացնելու համար»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան գրառման մեջ հայտնել է, որ Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացնում Հաագայում տեղակայված ՄԱԿ-ի Միջազգային դատարան:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պահանջում է, որ լսումները մեկնարկեն արդեն գալիք շաբաթվա ընթացքում:
Ըստ Զելենսկու՝ Ուկրաինան խնդրում է, որ դատարանն անհապաղ կարգադրի Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները: