Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի՝ ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման օրից ի վեր երկրում պատերազմի զոհ է դարձել շուրջ 2000 ուկրաինացի՝ երկրի պաշտպանության համար կյանքը զոհած մարտիկներից բացի։
Տվյալները գործակալությանն է տրամադրել Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների ծառայությունը։
«Վերջին յոթ օրվա ընթացքում Ռուսաստանը ոչնչացրել է տրանսպորտային ենթակառուցվածքների, բնակելի տների, հիվանդանոցների եւ մանկապարտեզների հարյուրավոր օբյեկտներ»,- նշված է ծառայության հաղորդագրությունում։
Ներկայում Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների ծառայությունը ջանքեր է գործադրում մարդկային կյանքերի փրկության համար։
Ծառայության աշխատակիցներին հաջողվել է փրկել 150 մարդու կյանք, լիկվիդացնել հակառակորդի հրթիռակոծության հետեւանքով առաջացած 400 հրդեհ, տարհանել է ավելի քան 500 խաղաղ բնակիչների։ Ծառայության պիրատեխնիկները վնասազերծել են 416 պայթյունավտանգ առարկաներ։
Առաջադրանքների կատարման ընթացքում զոհվել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների ծառայության 10 աշխատակից, 13-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։