Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Նոբելյան մրցանակի 163 դափնեկիրներ բաց նամակ են հրապարակել` կոչ անելով Ռուսաստանին դադարեցնելու ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ:
Նամակի հեղինակները, փետրվարի 24-ին սկսված ռազմական գործողությունները համեմատելով նացիստական Գերմանիայի քաղաքականության հետ, պնդում են, թե այս հակամարտության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի իշխանության վրա` նախագահ Պուտինի գլխավորությամբ:
«Մենք չենք հավատում, որ ռուս ժողովուրդն ինչ-որ դեր ունի այս հարձակման մեջ»,- գրել են նրանք:
Նամակը ստորագրողների շարքում միայն մեկ ռուսաստանցի կա` ֆիզիկոս Անդրեյ Գեյմը, որն ապրում է արտասահմանում: