Միլանի «Լա Սկալա» թատրոնը Պյոտր Չայկովսկու «Ագռավ աղջիկը» օպերայի բեմադրության մեջ երգչախմբի ղեկավարությունը հանձնել է ռուսաստանցի երիտասարդ դիրիժոր Տիմուր Զանգիեւին, որը մարտի 5-ից կփոխարինի Վալերի Գերգիեւին:
Բավարիայի օպերային թատրոնը խզել է հարաբերությունները ռուս անվանի դիրիժոր Վալերի Գերգիեւի հետ՝ Ռուսաստանի գործողությունների հանդեպ չեզոք վերաբերմունքի համար: Ավելի վաղ Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռեյթերը որոշում էր ընդունել նրան հեռացնելու Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից։
Նախորդ շաբաթ «Լա Սկալայի» ղեկավարությունը հայտարարել էր, որ ստիպված կլինի հրաժարվել Գերգիեւի հետ համագործակցությունից եւ չեղարկել «Ագռավ աղջիկը» օպերայի նախատեսված ցուցադրությունները։
Գերգիեւի փոխարեն դիրիժորի պաշտոնը կզբաղեցնի 28-ամյա դիրիժոր Տիմուր Զանգիեւը, որն արդեն անցկացրել է փորձերի մի մասը։ Պյոտր Չայկովսկու «Ագռավ աղջիկը» օպերան նախատեսված է ցուցադրել մարտի 5-13-ը, ընդհանուր առմամբ չորս ներկայացում է լինելու։
Ավելի վաղ «Լա Սկալան» հայտնել է նաեւ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու որոշման մասին։ Նետրեբկոն չի մասնակցի Միլանի թատրոնի բեմում մարտի 9-ից ցուցադրվող Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրյոր» օպերայի բեմադրությանը։