Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Ուկրաինային հատուկ ընթացակարգով ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի եւ Ուկրաինայի օդային տարածքը փակելուն առնչվող դիվանագիտական ջանքերը:
Զելենսկին իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ «մշտական կապի մեջ է իր հուսալի բարեկամ Շառլ Միշելի հետ: Քննարկել են նաև ընթացիկ իրավիճակը ռազմադաշտում: Ուկրաինայի նախագահը նշել է, որ Եվրամիության անդամակցության հարցով դրական ազդանշանների են սպասում: