ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով արդեն ժամանել է Ուկրաինայի հետ բանակցությունների վայր:
Նա հստակեցրել է, որ ուկրաինական կողմը նոր է դուրս եկել Կիեւից, նրանց ժամանումը սպասվում է վաղն առավոտյան: Հենց այդ ժամանակ էլ, ըստ ամենայնի, բանակցությունները կմեկնարկեն:
Մեդինսկին հավելել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի հրադադար հաստատելու հարցը։
Մարտի 2-ին ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները դրական կհամարվեն, եթե Ուկրաինան կատարի իրավիճակը կարգավորելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի բարձրաձայնած պահանջները։
Պաշտոնական Կիեւը նույնպես հաստատել է, որ պատրաստ է բանակցությունների երկրորդ փուլին, սակայն ընդգծել է, որ վերջնագրեր չի ընդունի:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բելովեժյան թավուտում, որտեղ 1991-ի դեկտեմբերի 21-ին ստորագրվեցին ԽՍՀՄ-ին վերջ դրած համաձայնագրերը։
Պատվիրակությունները բանակցությունների կներկայանան նույն կազմով, ինչ առաջին հանդիպման ժամանակ:
Բանակցությունների առաջին փուլն ընթացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում: