Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ ռուսական ներխուժումից հետո մեկ միլիոն մարդ լքել է Ուկրաինան: Սա արագությամբ աննախադեպ արտագաղթի ալիք է:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ դա կազմում է Ուկրաինայի բնակչության ավելի քան 2 տոկոսը։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Ուկրաինայի բնակչությունը 2020 -ի վերջին եղել է 44 միլիոն մարդ։
ՄԱԿ-ի գործակալության կարծիքով, մինչեւ 4 միլիոն մարդ ի վերջո կարող է լքել Ուկրաինան: Կառույցը զգուշացնում է, որ ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել։