Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Համաշխարհային բանկը Շվեդիայի եւ Նիդերլանդների ներդրումների հաշվին Ուկրաինայի արտակարգ վարկի գումարը կավելացնի 460 միլիոն եվրոյով:
Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդում փոխառության տրամադրման հարցը քննարկման կդրվի մարտի 4-ին: Կիեւը կարող է միջոցները ստանալ կազմակերպության ղեկավարության կողմից վարկը հաստատելուց անմիջապես հետո։