ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը հորդորել է չքաղաքականացնել մարդու իրավունքների թեման եւ բանակցությունների միջոցով կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նիստում իր ելույթում Չժան Ցզյունն ընդգծել է, որ Չինաստանը սատարում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր դիվանագիտական ջանքերը եւ ողջունում է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները: «ՄԱԿ-ի եւ խնդրում միջազգային համայնքից ներգրավված բոլոր կողմերի նպատակը պետք է լինի տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը եւ բոլորի անվտանգությունը: Հարկ է թուլացնել լարվածությունը եւ ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»,- ասել է Ցզյունը:
ՄԱԿ-ի չին պաշտոնյան հայտնել է, որ Պեկինը մեծ ուշադրությամբ է հետեւում այս զարգացումներին եւ համոզված է, որ խնդրի կարգավորման հիմքում պետք է դրվեն երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներն ու վեճերը խաղաղ եղանակով կարգավորելու՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունից բխող պահանջը: